Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ցուցակում

tsanramarti-olimpiakan-qashayin-kargeri-qanaky-krtchatvel-e-770x_

Ծանրամարտ մարզաձևն ընդգրկվել է 2027 թվականին կայանալիք Եվրոպական խաղերի ցուցակում: Այս մասին գրում է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան:

Գերմանիայում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեի համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ծանրամարտն ընդգրկվել է 2027 թվականին Ստամբուլ քաղաքում կայանալիք խաղերի ցուցակում:

Առաջին Եվրոպական խաղերն անցկացվել են 2015 թվականին և մինչ այս կայացել է 3 խաղ: Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին: