Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և աջակիցներից մի քանիսի բնակարաններում

Առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը, տեղեկացնում է դաշինքը:
Այս պահին խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները: