Խորհուրդ է տրվում ավելի հաճախ ուտել կիտրոն և նարինջ․ ահա թե ինչու

Ցիտրուսային մրգերը, հատկապես կիտրոնն ու նարինջը, պետք է ավելի հաճախ ներառել սննդակարգում։ Այս մրգերը բարելավում են ինքնազգացողությունը և բարենպաստ ազդեցություն ունեն տարբեր օրգանների աշխատանքի վրա, հաղորդում է Ռոսպոտրեբնադզորը։
Օրինակ՝ կիտրոնը պղինձ է պարունակում։ Այս միկրոտարրը նպաստում է ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի ավելի լավ կլանմանը:
Կիտրոնը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև անոթների տոնուսի վրա՝ նորմալացնելով նրանց վիճակը։ Բացի այդ, այս ցիտրուսային մրգերի կանոնավոր օգտագործման դեպքում նյարդային համակարգի գործունեությունը դառնում է ավելի կայուն։
Նարինջը նույնպես դրական է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նրանք կարողանում են բարելավել հուզական ֆոնը և բարձրացնել կատարողականությունը:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխանցմամբ՝ այս ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ ասկորբինաթթու և B խմբի վիտամիններ:
Սակայն գերատեսչությունը հիշեցրել է, որ կիտրոնն ու նարինջը պետք չէ չափից ավելի օգտագործել. Այս մրգերը հակացուցված են ալերգիկ և ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև կերակրող մայրերին։