Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում. Զելենսկի

2022-04-03t195903z-736198466-rc2vft9es09z-rtrmadp-3-ukraine-crisis-zelenskiy-crimes-pic-32ratio-900x600-900x600-48326-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու  ջանքերի համար»։ Ուկրաինայի նախագահը համապատասխան ուղերձ է հրապարակել մարտի 6-ին X սոցցանցում։

«Խաղաղությունը պետք է լինի իրական, և ոչ միայն բառերով. այն չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում, այն պետք է լինի արդար, հուսալի և տևական, և դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքներով», – գրել է նախագահը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։

«Մենք խորապես գնահատում ենք բոլորի ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և ուժեղացնում Եվրոպայի պաշտպանունակությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերին միասին աշխատելուն խաղաղությանն ուղղված քայլերի վրա»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկվա ուղերձում հայտարարել է, որ ծրագրում է Փարիզում հավաքել Ուկրաինայի համար խաղաղապահ առաքելություն ստեղծելու հարցը քննարկող երկրների գլխավոր շտաբների պետերին։