Խաղաղության պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվի, բայց մենք ամեն ինչ անում ենք՝ նրանց հնարավորինս շուտ վերադարձնելու համար. Սիմոնյանը՝ Բաքվում պահվողների հարցը Համաձայնագրում չներառելու մասին

Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռամզաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Խաղաղության համաձայնագրում գերիների վերադարձի մասին կետ չկա:
«Այդ աշխատանքը շարունակվում է, դրա մասին ասվել է, դա այն հարցը չէ, որ պետք է պայմանագրում ամրագրվի: Դա այդտեղ ամրագրելու հարցը չէ, և այդ աշխատանքը շարունակվում է համաձայանգրից դուրս: Այդ համաձայնագիրը կարող է ևս երկու տարի չստորագրվի, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան, ուստի այդ հարցն այնտեղ դնելու առիթ ու պատճառ չկա»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերումէ ընդհանուր պայամաանգրին թե ինչի այն չի ներկայացվում հանրությանը, Սիմոնյանն ասաց, որ դրա մասին վարչապետը բարձրայն ասել է, որ պայմանագիրն ունի երկու կողմ, և որ առանց դրա էլ, հայկական կողմը բավականին հրապարակային քննարկել է:
«Պայամանագրի մեջ չկա որևիցե կետ, որը միակողմանի է, բոլոր կետերը հավասարապես վերաբերում թե՛ Ադրբեջանին և թե Հայաստանի Հանրապետությանը»,- շեշտեց Սիմոնյանը: