Լարված իրավիճակ և բախումներ՝ կառավարության շենքի մոտ․ կան բերման ենթարկվածներ

screenshot-2_71-770x_

Լարված իրավիճակ է ստեղծվել կառավարության շենքի մոտ։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։

ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար

Այսօր առավոտից առևտրով զբաղվող մի խումբ մարդիկ կառավարության շենքի դիմաց ակցիա էին անցկացնում՝ բողոքելով հարկային փոփոխություններից։