Իրանը չափազանց երկար ժամանակ աջակցում է հութիներին. ավելի լավ է՝ նահանջի. Պենտագոնի ղեկավար

capture_329-770x_

Միացյալ Նահանգները կշարունակի հարձակվել Եմենի հութիների վրա, քանի դեռ նրանք չեն դադարեցնել հարձակումները նավերի վրա, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

ԱՄՆ-ի ավիահարվածները, որոնց թիրախում եղել են հութի ապստամբների ռազմական թիրախները և որոնց զոհ է դարձել առնվազն 31 մարդ, ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական գործողություններն են Մերձավոր Արևելքում հունվարին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր: Մի ամերիկացի պաշտոնյա Reuters-ին ասել է, որ քարոզարշավը կարող է շարունակվել շաբաթներով:

Հութի շարժման քաղաքական բյուրոն հարձակումները որակել է որպես «ռազմական հանցագործություն» և ասել է, որ իրենց ուժերը պատրաստ են «էսկալացիային պատասխանել էսկալացիայով», մինչդեռ Մոսկվան Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել հարվածները:

«Այն րոպեին, երբ հութիներն ասեն, որ դադարում են հարվածել մեր նավերին, մեր անօդաչուներին, այս արշավը կավարտվի, բայց մինչ այդ այն անողոք կլինի», – նախազգուշացրել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ գործողությունն անհրաժեշտ է նավագնացության ազատությունը վերականգնելու համար, ինչը բխում է Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերից:

Փիթ Հեգսեթն նաև ընդգծել է, որ Իրանը չափազանց երկար ժամանակ աջակցում է հութիներին:

«Ավելի լավ է՝ նահանջեն», – ասել է նա:

Ի պատասխան՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ հութիներն անկախ են և իրենք են որոշում կայացնում:

Հութիները, որոնք վերջին տասնամյակում վերահսկողության տակ են վերցրել Եմենի մեծ մասը, անցյալ շաբաթ հայտնել են, որ կվերսկսեն հարձակումները Կարմիր ծովով անցնող իսրայելական նավերի վրա, եթե Իսրայելը չվերացնի Գազա մուտք գործող օգնության արգելափակումը: Նրանք բազմաթիվ հարձակումներ էին իրականացրել նավերի վրա  2023 թվականի  հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև թեժ ռազմական գործողություններ են սկսվել: Հութիները պնդում են, որ իրենք գործում էին ի նշան համերաշխության պաղեստինցիների հետ: