Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

photo-2024-12-26-17-59-54-770x_

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդ պետության կարգավիճակ շնորհել։

«Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Իրանին շնորհել ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ՝ իրանական հեռանկարային շուկայի հետ կապերն ամրապնդելու նպատակով»,- ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարին: