Ինչից է առաջանում ականջներում աղմուկը

Ականջներում աղմուկը կամ թինիտուսը տարածված երեույթ է, որը կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով։ Այն, ըստ մասնագետների, ինքնուրույն հիվանդություն չէ, այլ վկայում է մարդու առողջության հետ առկա այլ խնդիրների մասին։ Հետազոտությունները պարզել են, որ ականջներում աղմուկն առկա է մարդկանց 10-15 տոկոսի մոտ, իսկ որոշ դեպքերում այն զգալիորեն կրճատում է մարդու կյանքի որակը։ Թինիտուսի առաջացման տարբեր պատճառներ կան։ Դա կարող է լինել ականջամոմի կուտակմամբ՝ արտաքին լսողական ապարատի խցանման պատճառով։
Մյուս պատճառը կարող է կապված լինել օտիտի՝ ականջաբորբի պատճառով։ Հաջորդ պատճառը կարող է կապված լինել ակուստիկ վնասվածքի, անոթային կամ նյարդաբանական պաթոլոգիաների հետ, արտերիալ հիպերտոնիայի, սթրեսի, նեւրոզների եւ դեպրեսիայի հետ։ Մասնագետները նշում են, որ ականջներում աղմուկը կարող է առաջանալ մի շարք դեղամիջոցներ ընդունելու պատճառով, հորմոնալ փոփոխությունների եւ վիտամինային դեֆիցիտի պատճառով։ Բժիշկները նախազգուշացնում են, եթե առկա է ականջներում աղմուկ, ապա պետք է անպայման դիմել բժշկի, քանի որ օրգանիզմն այդ կերպ ահազանգում է, որ առկա են որոշակի խնդիրներ։