Ինդոնեզիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդա Աչեհ քաղաքից 12 կմ հարավ-արևելք՝ մոտ 250 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։