«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

mycollages-1-17-770x-770x_

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը որոշում է ընդունել Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:

«Հավատարիմ մնալով իր կողմից հռչակված արժեքներին, այդ թվում խիստ կարևորելով աշխատանքը համայնքներում, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:

Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են: Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքի պատշաճ և արդյունավետ քաղաքապետ և իր առաջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրիին և գյումրեցուն»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու: