Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրի և Շիրակի մարզերն են, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը մեր Սահմանադրության մեջ չկա. Anadolu-ն հայտնել է՝ ինչ է Փաշինյանն ասել թուրքական ԶԼՄ-ներին

photo-2025-03-13-15-29-38-770x_

Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանը ՀՀ-ի Արմավիրի և Շիրակի մարզերն են, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը մեր Սահմանադրության մեջ չկա. այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ երևանյան հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ թուրքական գործակալության՝ Փաշինյանը նաև ասել է, որ «պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության յուրաքանչյուր ընկալում իրականում քաղաքական ընկալում է»։

«Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ միջազգային ճանաչումը (Հայոց ցեղասպանության) այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ», – ասել է նա։

Նշվում է, որ Փաշինյանը նաև հայտնել է, որ «Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցիչները մշտական ​​անմիջական կապի մեջ են»:

Նրա խոսքով՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը միայն ժամանակի խնդիր է, և մենք պետք է համբերատարությամբ առաջ շարժվենք այս գործընթացում»։