Ի՞նչն է խանգարում ուսանողներին հեծանիվով գնալ դասի, ես հեծանիվով Երևանի բոլոր «անմատչելի» տարածքներն անցել եմ. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այն ուսանողներին և դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի և վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց, պատրաստ է աջակցել՝ այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 16% է տարեկան դրույքաչափը, և այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ տոկոսը զրոյացնում են բոլոր այն ուսանողների և դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց:
«Սա նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում: Երկրորդը առողջ ապրելակերպի խթանումն է: Սա կարծում եմ՝ լավ ծրագիր է: Հիմա հետևյալ խնդիրը կա, օրինակ շատ են խոսում, ասում են քաղաքային իշխանություններն ինչի՞ հեծանվային ուղիներ չեն ստեղծում, բայց նաև դա էլ է պետք հասկանալ՝ ռեալ պահանջարկ չկա»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ դա արդեն պրոբլեմ է, հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։
«Հիմա խնդիրն այն է, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ այդպիսի հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրակարգ։ Հիմա ասենք, որ ոչ մի քաղաքային իշխանության, որ մոտիվացիա չունի, որ հսկայական կապիտալ ծախսեր անի, որ հեծանվային ուղիներ բացի, որովհետև դա նաև մյուս տրանսպորտային սխեմաների փոփոխություն է ենթադրում, որոշակի ջանք է, դժգոհություն է նաև ենթադրում ավտոտրանսպորտից օգտվողների համար: Հետևաբար նախ պետք է այս դրա ռեալ պահանջարկը ձևավորվի, իսկ դրա ամենաառաջնային կրողները կարող են լինել ուսանողները»,- ասաց նա:
Ես էլի եմ ասում, մենք գնում ենք Երևանից Երևանից ինչքան 10 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայր գյուղ, մեկ էլ մարդիկ ասում են, դե բան, ուսանողական ձրի ավտոբուսը լինի, բա, բայց ժողովուրդ ջան, ուսանողական ուսանողին ի՞նչն է խանգարում, նստել հեծանիվ, գալ դասի, գնալ հետ գնալ իր տուն։
«Այսինքն, այստեղ իրոք շատ պարզ հարց է։ Ընդ որում, հիմա ես վստահաբար կարող եմ ասել, որ հեծանիվով մենք այն ժամանակ այդպես մտածում ենք, հա, Երևանը հեծանիվ, ես անձամբ հեծանիվով Երևանի բոլոր չակերտավոր, անմատչելի տարածքներն անցել եմ, օրինակ վերջին անգամ ասեմ, բանից կեցավայրից դուրս ենք եկել, Բաղրամյան պողոտայով, Սարալանջի փողոցով, Նորք Մարաշով, Նորքի զանգված և այնտեղից կենտրոն։ Շատ նորմալ առավոտյան մարզանք է, բայց այդպիսի սխեմա չկա էլի, որ մեկը ստիպված լինի աշխատանքի գնալու կամ տուն հասնելու համար այդքան ճանապարհ կտրի»,- ասաց նա:
