Ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ․ ՆԳՆ խոսնակ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր տեղումներով պայմանավորված խաթարվել է Երևանի տրանսպորտային ցանցի աշխատանքը։