Թրամփի ուկրաինական կարգավորման ծրագիրը չի պարտավորեցնում ԱՄՆ-ին ուժեր ուղարկել տարածաշրջան. WSJ

image_750x_67bed2880fe3a

Թրամփի ուկրաինական կարգավորման ծրագիրը չի պարտավորեցնում ԱՄՆ-ին ուժեր ուղարկել տարածաշրջան կամ օգնություն տրամադրել ռազմական գործողությունների դեպքում. գրում է The Wall Street Journal-ը։

«Թեև նոր տեքստը չի ներառում անվտանգության երաշխիքներ, ուկրաինացի պաշտոնյաները հույս ունեն, որ դա կարող է օգնել վերականգնել երկրի հարաբերությունները Թրամփի հետ»,- գրում է հրատարակությունը։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Ուկրաինան ապագա հանքային ռեսուրսների շահագործումից ստացված հասույթի մի մասն ուղղելու է հիմնադրամին, որը ներդրումներ կկատարի Ուկրաինական նախագծերում: Հիմնադրամում ԱՄՆ-ի մասնաբաժնի չափը և համատեղ սեփականության պայմանագրերը կհստակեցվեն ապագա համաձայնագրերում:

Հրատարակությունը գրում է, որ այդ օգտակար հանածոների պաշարների մինչև 40%-ն արդեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, իսկ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվողների մեծ մասը երբեք չի մշակվել։ Որոշ դեպքերում դա կպահանջի տարիների հետազոտություն և հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ կապիտալ, որը դժվար կլինի ներգրավել: