Թրամփը 1 տարում կրկնապատկել է կարողությունը՝ այն հասցնելով 5,1 մլրդ դոլարի. Forbes

gettyimages-853195248-1508253206-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կարողությունը 2024 թվականի 2,3 միլիարդ դոլարից 2025 թվականին հասցրել է 5,1 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes ամսագիրը, որը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։

Ըստ ամսագրի՝ «միլիարդատերերից շատ քչերն են ունեցել ավելի լավ տարի, քան Դոնալդ Թրամփը, և ոչ միայն այն պատճառով, որ նա կրկին Միացյալ Նահանգների նախագահն է. նախքան Սպիտակ տուն վերադառնալը նա իր կարողությունը համալրել է կրիպտոարժույթում շատ շահավետ ներդրումներով»:

Forbes-ի տվյալներով՝ Թրամփի կարողության հիմնական մասը գոյանում է անշարժ գույքից։ Նրան են պատկանում նաև գոլֆ ակումբներ, շքեղ առանձնատներ, Boeing 757-200 օդանավը, որը հայտնի է որպես Trump Force One:

Ամսագրի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է ավելի քան 3,000 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը կազմել է ռեկորդային 16,1 տրիլիոն դոլար։