Թրամփը սպառնացել է ԵՄ-ից ներկրվող բոլոր ալկոհոլային խմիչքների համար 200% մաքսատուրքեր սահմանել

f3feb8a2-4e42-4bf6-b026-2b7b0dba1175-770x_

ԱՄՆ-ն կարող է 200% մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ գինու ներկրման համար, եթե ԵՄ-ն չչեղարկի ԱՄՆ-ից վիսկիի ներկրման համար մաքսատուրքերը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։

Ինչպես նշել է Թրամփը, ԵՄ-ն սահմանել է վիսկիի «չար» 50 տոկոսանոց մաքսատուրք։

«Եթե այդ մաքսատուրքերը անհապաղ չհանվեն, ԱՄՆ-ն շուտով 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից գինու, շամպայնի և ալկոհոլ պարունակող բոլոր ապրանքների վրա: Սա հիանալի կլինի Միացյալ Նահանգների գինու և շամպայնի արդյունաբերության համար», – ասել է նա: