Թրամփը նշել է՝ որն է Ուկրաինայի հարցով բանակցություններում ՌԴ-ի «հաղթաթուղթ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ, փոխանցում է BBC-ն:
«Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Այո, նրանք իսկապես ցանկանում են: Բայց ես կարծում եմ, որ նրանք ունեն «հաղթաթուղթ», քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել, ուստի նրանք ունեն «հաղթաթուղթ»», – մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը Թրամփին։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացել են բանակցություններ ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Թրամփը հանդիպումը որակել է «շատ լավ» և խոստովանել, որ դրանից հետո «շատ ավելի վստահ» է դարձել Ուկրաինայի հարցով գործարքի հասնելու հարցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով բանակցությունների մասին, ասել է, որ դրանք «բարձր է գնահատում, արդյունք կա»։