Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համաձայնել է ընդունել անօրինական միգրանտներին

image_750x_679e629f5b382

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության է եկել Վենեսուելայի հետ, որը համաձայնել է ընդունել իր բոլոր քաղաքացիներին, ովքեր անօրինական կերպով գտնվել են ԱՄՆ տարածքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Թրամփը պնդում է, որ Կարակասը համաձայնել է հայրենիք վերադարձնել ԱՄՆ-ում գտնվող Վենեսուելայի բոլոր քաղաքացիներին՝ առանց մուտքի թույլտվության, այդ թվում՝ «Tren de Aragua» հանցավոր խմբի անդամներին:

Բացի այդ, ամերիկացի առաջնորդի հայտարարության համաձայն, Վենեսուելան իր վրա է վերցնում այդ միգրանտներին հայրենիք վերադարձնելու գործընթացի կազմակերպման և ֆինանսավորման պատասխանատվությունը։