Թրամփը հայտարարել է «գրին քարտից» ավելի ազդեցիկ «ոսկե քարտի» ներդրման մասին

image_750x_67bebbf8e2e96

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իմմիգրացիոն նոր՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» (gold card) ներդրման մասին։

Թրամփը նշել է, որ այս քարտը դառնալու է դեպ ԱՄՆ քաղաքացիություն տանող ճանապարհ։

«Մենք այս քարտը կսահմանենք մոտ 5 միլիոն դոլար։ Եվ այն կտա «գրին քարտ պլյուսի» առավելությունները… դա կլինի դեպի քաղաքացիություն տանող ճանապարհ: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը։ Նրանք հարուստ ու հաջողակ կլինեն, շատ փող կծախսեն, շատ հարկեր կվճարեն ու շատ մարդկանց աշխատանքի կընդունեն»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։