Թրամփը կարող է նախագահ մնալ մինչև 2037 թվականը. Daily Mail

5424613080500924644-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պաշտոնավարել մինչև 2037 թվականը, երբ նա կդառնա 90 տարեկան, եթե որպես «սողանցք» օգտագործի ԱՄՆ Սահմանադրության փոփոխություններից մեկը։ Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը պնդում է, որ Սպիտակ տան վարչակազմը դիտարկում է 1951 թվականին ընդունված 22-րդ սահմանադրական փոփոխությունը կիրառելու հնարավորությունը, ըստ որի՝ նույն անձը կարող է պետության ղեկավար ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ։

Սակայն փոփոխության մեջ չի հստակեցվում, որ նույն անձը չի կարող երրորդ կամ չորրորդ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը ամերիկյան վարչակազմի գործող ղեկավարի հրաժարականի կամ մահվան դեպքում, նշում է հրատարակությունը:

Այսպիսով, ըստ թերթի, նախագահի պաշտոնում առաջադրվելու հաջորդ թեկնածուն կարող է լինել ներկայիս փոխնախագահ Ջ.Դ.Վենսը, իսկ Թրամփն իր հերթին կարող է զբաղեցնել իր պաշտոնը հենց Վենսի հրաժարականից հետո։

Սակայն, ինչպես պնդում է Daily Mail-ը, ԱՄՆ Գերագույն դատարանի համար դժվար կլիներ վիճարկել այս որոշումը իրավական տեսանկյունից։