Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

iss039e020171-lrg-770x_

Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է, որ դատապարտում է Ղրիմ թերակղզու անօրինական բռնակցումն ու այն անթույլատրելի է համարում, քանի որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Անկարան ընդգծել է հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

«Մենք հաստատում ենք, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմում դե ֆակտո անօրինական իրավիճակը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին 2014 թվականին չի ճանաչում աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը։