Թուրքիան կարևոր ներդրում ունի Ադրբեջանում խաղաղության և անվտանգության գործում. Էրդողան

Թուրքիան կարևոր ներդրում ունի Ադրբեջանում խաղաղության և անվտանգության գործում։Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիան պայքարում է ահաբեկչության դեմ Սիրիայում և Իրաքում: «Միևնույն ժամանակ մենք նպաստում ենք Ալբանիայում, Լիբիայում, Ադրբեջանում և Քաթարում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,-ասել է նա: