Թուրքական կողմը ևս կմասնակցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին. РИА Новости

default-3-1753204324501-770x_

Թուրքական պատվիրակությունը ներկայացված կլինի այս շաբաթ Ստամբուլում նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, РИА Новости-ին հայտնել է գործընթացին ծանոթ թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։

«Ներկայացված կլինի», -շեշտել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքական պատվիրակությունը ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։

Ռուսաստանը և Ուկրաինան արդեն երկու անգամ բանակցություններ են վարել Ստամբուլում։ Արդյունքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Բացի դրանից, Մոսկվան Կիևին է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։