Թումանյան փողոցից երեկ բերման ենթարկվածները 3 ժամ հետո ազատ են արձակվել

screenshot-2025-03-12-125337-770x_

Հատուկջոկատայինների կողմից Թումանյան փողոցից երեկ բերման ենթարկված Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների մոտ, Tert.am-ի տեղեկություններով, ապօրինի զենք չի հայտնաբերվել: 3 ժամ հետո նրանք բոլորն ազատ են արձակվել:

Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված  հատուկջոկատայինները Թումանյան փողոցում մեքենաներ ստուգում։