Թաիլանդում Կամբոջայի հարվածների հետևանքով 22 մարդ է զnhվել
Թաիլանդում Կամբոջայի հետ սահմանային զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և ութ զինվոր, ևս 140-ը վիրավորվել է, ասվում է երկուշաբթի Թաիլանդի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Վիրավորների թվում կա 37 քաղաքացիական անձ և 103 զինծառայող, 139,600 մարդ լքել է բարձր ռիսկի գոտիները, ամենամեծ թվով տարհանումները տեղի են ունեցել Ուբոն Ռաչաթհանի, Սիսաքեթ, Սուրին նահանգներում։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության սրացումը զինված փուլ է մտել հուլիսի 24-ի առավոտյան։ Սահմանային գոտում փոխհրաձգություններից հետո կողմերը փոխանակվել են հրետանային հարվածներով, Կամբոջան կիրառել է «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ Թաիլանդի քաղաքացիական թիրախների վրա, իսկ Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի զինված ուժերի դիրքերին։
Երկու կողմերում էլ կան զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Կամբոջայի կողմից առնվազն 14 խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած հարվածներից հետո Թաիլանդի չորս սահմանային նահանգներից տարհանվել է ավելի քան 100,000 բնակիչ:
