Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ուկրաինական կողմը լրացուցիչ կբանակցի ԱՄՆ-ի հետ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Էր-Ռիադում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների լրացուցիչ փուլը. այն տեղի կունենա ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո, հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Կիևն ու Վաշինգտոնը կարող են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել։
«Այժմ ուկրաինական պատվիրակությունը մնում է Սաուդյան Արաբիայում և չի վերադառնում, որպեսզի այս (ռուս-ամերիկյան]) բանակցությունների ավարտից հետո նրանք նույնպես կարողանան խորհրդակցություններ անցկացնել, այսինքն՝ բանակցությունները կշարունակվեն որոշ ժամանակով», – ասել է Լեշչենկոն ուկրաինական Rada հեռուստաալիքի եթերում։