Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

21559006-0-0-862-486-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և օրակարգային հարցեր։  Էրդողանը ընդգծել է, թե Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:

Նա նշել է, որ Անկարան ակտիվորեն համագործակցում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական լուծմանը: