Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեքսիկայի մրցաշարի կիսաեզրափակիչ

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի WTA մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Merida Open»-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 103-րդ ռակետ, Ավստրալիայից Մայա Զոյնտի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթել է երեք սեթից հետո` 4:6, 6:2 6:0 հաշվով:
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեքսիկայի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում: