Զովունի գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը

screenshot-2025-04-11-233851-770x_

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Ford Transit» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։