Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել․ նոր մանրամասներ

5663512_268_0_1333_1065_1280x0_80_0_0_03d31d7e1c26750f1d216f4919492fc4.thumb

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

 

Նրա հաղոդրմամբ՝ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: