Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման, նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի․ Թրամփ

063-2202528530-770x_

Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,-գրել է նա։

Թրամփի և Զելենսկու նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։

Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել։