«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

573436-src-1751964086383-770x_

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում:

Այս մասին խորհրդարանի նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին:

«Այն ժամանակ, երբ հյուսիսում և հարավում պատերազմներ են բռնկվում, Խանքենդիից (օկուպացված Ստեփանակերտ) հնչող ձայնը մի հարթակից, որտեղ քննարկվում են Ադրբեջանով անցնող Միջին միջանցքի, Զանգեզուրի միջանցքի, արևմտյան ադրբեջանցիների՝ «իրենց հայրենիք վերադարձի հարցերը» , դարձավ բաց ուղերձ ամբողջ աշխարհին»,-ասել է պատգամավորը: