«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ինչքան շուտ դա հասկանան, այնքան լավ․ Ալիև

photo-2024-04-05-16-23-16_3-770x_

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե Հայաստանին զինելը միայն նոր լարվածություն է բերելու։

«Հայաստանը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսությունը կրող մարդիկ, և նրան իրենց նման պետություն են ձևավորել։ Մեր երկիրը հարևանություն է անում ֆաշիստական պետության հետ և ֆաշիզմի վտանգը վերացած չէ։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- ասել է Ալիևը։