Երևանում 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից

screenshot-2025-03-26-231648-770x_

մարտի 26-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ  Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է. նա Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։