Երևանում օգոստոսի 1-ից տրանսպորտի տոմսային համակարգը կգործի վճարման 3 տարբերակով

transport-yerevan-1752577733663-770x_

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից), բջջային հավելված: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: