Երևանում տղամարդն իրեն WhatsApp-ով ներդրում կատարելու առաջարկով ներկայացած անձանց փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ, այնուհետև իր անունով «Իդրամ»-ով ձևակերպվել է 300 հազար դրամի վարկ

screenshot-66_5-770x_

Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Մխիթար Գ․-ն և հայտնել, որ 2024 թվականի մայիս մասին «Facebook» հավելվածի միջոցով մուտք է գործել գովազդային էջ, ինչից հետո իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ են հաստատել ոմն Մարկը և Միխայիլը և առաջարկել ներդնել գումար այն մեծացնելու նպատակով և Մխիթար Գ․-ն փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ ոմն Էրիկ Աֆրիկյանի հաշվեհամարին:

Փետրվարի 11-ին կրկին տուժածի հետ կապվել է ոմն Միխայիլը և Մխիթար Գ․-ն վերջինիս տրամադրել է իր անձնական տվյալները, ինչից հետո նկատել է, որ իր «Իդրամ» հավելվածի միջոցով ձևակերպվել է 300 հազար դրամ վարկ, որը փոխանցվել է ոմն Սարգիս Եղիազարյանի հաշվեհամարին:

Նախնական տեղեկություններով՝ Մխիթար Գ․-ին պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։