Երևանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա աղջիկ

imFLfkrOxXi2pMBWrqAsnCKFGtaRgO5QMmryuC6J

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Օգնել են տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: