Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ

mixcollage-29-jul-2025-02-54-pm-977-1753786502386-770x_

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։ Այս մասին հայտնում են   ԲԸՏՄ-ից:

Պարզվել է, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրեցման արտադրության գործունեությունը կասեցվել է։

Նշանակվել է վարչական տուգանք 300.000դր. չափով։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։