Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է

depositphotos-25825485-l-2015-pic905-895x505-17930-770x_

Երկրի մագնիսական դաշտի տատանման աստիճանը հասել է G2 մակարդակի, ինչը նշանակում է, որ մագնիսական փոթորիկն ուժեղացել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկրի վրա մագնիսական փոթորկի մակարդակը հասել է «չափավոր» G2 նիշին՝ հինգ ցուցանիշների սանդղակով, որտեղ G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»։

G2 մակարդակը նշանակում է, որ խնդիրներ կարող են առաջանալ Երկրի էներգետիկ համակարգերում: Հնարավոր է նաև ընդհատումներ ռադիոնավիգացիայի և բարձր հաճախականության ռադիոհաղորդումների խափանումներ: