Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

image_750x_656789c99c885

3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում. այս մասին հայտնում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թբիլիսիից 12 կմ հարավ-արեւմուտք։ Էպիկենտրոնը ընկել է 24 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։