Երկրաշարժ՝ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետախուզական բյուրոյի տեղեկության՝ ցնցումներ են գրանցվել Մինգեչաուր կայարանից 46 կմ հյուսիս-արևմուտք՝ Սամուխի շրջանում (Մինգեչաուրի ջրամբար)։
Երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնին մոտ բնակավայրերում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։