Երկուշաբթի ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև կներկայացնի․ Ռուբիո

1737441387-1737013366-rubio-770x_

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից երեք տարի անց, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային բանաձեւ կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է աջակցեն բանաձևին։