Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում

072822b957bca0e28a4409a26f5ec42f9e7e90-770x_

Ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:  Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,- ասված է հաղորդագրությունում: