Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կայցելի Հայաստան

Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նա նշել է, որ Կալլասը բանակցություններ է վարելու Երևանում։
Շտայնմայերը հավելել է, որ Եվրամիությունն ու Հայաստանը կքննարկեն նոր փաստաթղթի ստորագրման հարցը։