Ես չեմ հավատում, որ Պուտինը կխախտի իր խոսքը և գործարք կնքելուց հետո կվերադառնա Ուկրաինա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը «շատ լավ բանակցություններ է վարել» Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Նա նշել է, որ չի հավատում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ներխուժի Ուկրաինա պոտենցիալ գործարքի կնքումից հետո։
«Ես չեմ հավատում, որ նա կխախտի իր խոսքը: Չեմ կարծում, որ նա կվերադառնա, երբ մենք գործարք կնքենք: Կարծում եմ, որ գործարքը կկայանա: Ես Պուտինին երկար ժամանակ եմ ճանաչում և չեմ կարծում, որ գործարք կնքելուց հետո, նա կխախտի իր խոսքը», – ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը կրկնել է «Վստահիր, բայց ստուգիր» հայտնի ասացվածքը: