«Ես չեմ կռվել»․ Սարիկ Մինասյանը՝ սկանդալային հայտարարության, Վ․ Ղուկասյանին թալանչի համարելու մասին

uY6YkAfqKIGeroMEGc3qBWo6kVs4BCmRqkOioq9e

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ ի տարբերություն իր ՔՊ–ական թիմակիցների, ովքեր ամենօրյա ռեժիմով սոցիալական ցանցերում, որոնք ապա տեղ են գտնում իշխանական ԶԼՄ–ներում հայտարարում են, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սերտ կապ ունի կրիմինալ հետ, մեղադրում վերջինիս թալանչի լինելու մեջ, խուսափում է նման կերպ արտահայտվել Ղուկասյանի հասցեին։ Այսօր Irakanum.am–ը քաղաքապետարանի շենքից դուրս եկող Սարիկ Մինասյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք ինքն էլ Վարդան Ղուկասյանին այդպիսին համարում, կիսելով թիմակիցների կարծիքը։ Նախ նկատենք, որ Մինասյան Սարիկը խուսափում էր հարցին պատասխանել, պատճառաբանելով, թե շտապում է։ «Գյումրեցիները բոլորին իրենց գնահատականը մարտի 30–ին տալու է»,– ասաց Մինասյանը։ Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ չե՞ք համարում, Մինասյանը կրկին ասաց, թե շտապում է։

Ի դեպ զոհված զինծառայողների ծնողներին զայրացրել էր նաև Սարիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե պատերազմում պարտվել ենք, որովհետև «չենք կռվել»։

Օրինակ 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարանը, դիմել էր Գյումրիի քաղաքապետի ԺՊ, ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին։ «Սարիկ Մինասյան, խոսքս ուղում եմ քեզ, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթիոնում ու նայես տղեքի նկարներին ու իմ աչքերին ասես՝ ով չի կռվել։

Էդ դուք չեք կռվել վիժվածքներ։ Եթե համարձակություն ունես»,- գրել էր նա։ Պատրաստվում ե՞ք հանդիպել զոհված զինծառայողի ծնողին, հարցրեցինք Մինասյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Video Player