Ես ոչ մեկին չեմ միանալու. Փարաքարի ավագանու թեկնածու Վալոդյա Գրիգորյան

screenshot-9_51-770x_

Ժողովրդի մեջ պահանջ կա, որպեսզի համայնքը կառավարվի նորմալ, ինձ թվում է՝ դա է պատճառը, որ կուտակումներ են եղել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքարի ավագանու ընտրություններում «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը:

«Մեր կարիքն այդ ժամանակ չկար քաղաքի կառավարման մեջ, քանի որ ընդդիմությունը կոալիցիա էր կազմել և 11 մանդատ ուներ, իսկ երբ որ 11-ը դարձավ 10, այդ ժամանակ արդեն մեր կարիքը կար և ունեցանք նոր ընտրություն»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, որ այս անգամ էլ այդ պատմությունը կարող է կրկնվել:

«Առաջինը, ժողովրդին այդ անարդարությունն է տանջում, որ ամենաշատ ձայները մենք էինք հավաքել, բայց կոալիցիա կազմեցին մյուս ուժերը: Ես ոչ ոքի չեմ միանալու, վստահեցնում եմ ձեզ»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ ընտրությունները նորմալ են ընթանում: