Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. գործերն պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով դա հնարավոր է բացահայտել․ Նիկոլ Փաշինյան

snimok_206-770x_

Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ես ասել եմ, որ Մարտի մեկի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ՝ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը, զոհվածների հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո:

«Վերջին շրջասնում տեղի է քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը: Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ:

Երբ որ ես ասում եմ բացահայտված է, նկատի ունեմ, ինչ է տեղի ունեցել, բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,-ասաց նա:

Վերջում նա ավելացրել է, որ գործերն պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով դա հնարավոր է բացահայտել։

«Գործերն պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով դա հնարավոր է բացահայտել։ Ինչքան հնարավոր է բացահայտել, այնքան պետք է բացահայտվի»,-ասել է Փաշինյանը։