ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով

ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնում են բուհից։
«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր դպրոցներում դասեր չեն լինի։ ԵՊԲՀ֊ում այսօրվա նախատեսված դասապրոցեսն ու քննությունները ևս չեղարկվել են։
«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին,իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,֊ գրել էր ռեկտորը։